Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 534 նոր դեպք, ապաքինվել է 3 742 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 534 նոր դեպք, ապաքինվել է 3 742 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 534 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 831 248 դեպք: Ապաքինվել է ևս 3 742 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 772 301:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 810 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 133 935 պատվաստում, օրական՝ 10 194:

Կարանտինի ռեժիմում է 48 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 471-ը: