Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 337 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 53 434 թեստ, այստեղից 31 582-ը՝ հակագենի արագ թեստով և 21 852-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 8,12%, վերջին 14 օրը –8,91%, վերջին 7 օրը – 8,8%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 703 281 դեպք: Ապաքինվել է ևս 3 137 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 642 701:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 873 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 961 165 մարդ, օրական՝ 4 878: