Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 314 նոր դեպք, ապաքինվել է 4 519 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 314 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 074 թեստ, այստեղից 19 813-ը՝ հակագենի արագ թեստով և 14 261-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 12,66%, վերջին 14 օրը –10,38%, վերջին 7 օրը –11,03%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 481 578 դեպք: Ապաքինվել է ևս 4 519 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 421 532:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 371 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 791 863 մարդ, օրական՝ 23 010:
Կարանտինային գոտիներում ունենք 72 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 841-ը: