Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք, ապաքինվել է 4 154 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք, ապաքինվել է 4 154 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 51 298 թեստ, այստեղից 31 273-ը՝ հակագենի արագ թեստով և 20 025-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 8,34%, վերջին 14 օրը –9,52%, վերջին 7 օրը – 8,99%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 804 571 դեպք: Ապաքինվել է ևս 4 154 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 741 470:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 63 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 352 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 082 020 պատվաստում, օրական՝ 7 099:

Կարանտինի ռեժիմում է 41 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 490-ը: