Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 233 նոր դեպք, ապաքինվել է 1 934 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 233 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ապաքինվել է ևս 1 934 պացիենտ:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ:
Օգոստոսի 3-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 827 նոր դեպք, ապաքինվել՝ 1 895 պացիենտ, մահացել՝ 34 մարդ: