Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 226 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 55 130 թեստ, այստեղից 33 673-ը՝ հակագենի արագ թեստով և 21 457-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 7,67%, վերջին 14 օրը –8,31%, վերջին 7 օրը – 7,96%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 875 806 դեպք: Ապաքինվել է ևս 4 091 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 817 963:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 53 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 12 519 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 264 582 պատվաստում, օրական՝ 11 943:
Կարանտինի ռեժիմում է 39 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 371-ը: