Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 216 նոր դեպք, ապաքինվել է 1 735 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 216 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 45 351 թեստ, այստեղից 26 470-ը՝ հակագենի արագ թեստով և 18 881-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 9,3%, վերջին 14 օրը –8,33%, վերջին 7 օրը –9,25%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 444 569 դեպք: Ապաքինվել է ևս 1 735 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 397 240:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 054 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 606 988 մարդ, օրական՝ 23 231:
Կարանտինային գոտիներում ունենք 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 426-ը: