Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք, ապաքինվել է 4 627 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք, ապաքինվել է 4 627 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 104 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 627 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 67 հիվանդ:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 752 855 դեպք, որից 688 781 հիվանդ ապաքինվել է, 10 435-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 003 963 պատվաստում, օրական ՝ 3 453 պատվաստում:

Երեկ, նոյեմբերի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 240 նոր դեպք, ապաքինվել է 2 235 պացիենտ, մահացել 68 մարդ: