Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 009 նոր դեպք, ապաքինվել է 5 177 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 009 նոր դեպք, ապաքինվել է 5 177 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 009 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 177 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ:

stopcov.ge-ի տվյալներով, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 46 107 թեստ, այստեղից 27 157-ը արագ, իսկ 18 950-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8.69 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8.97 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,89 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 707 290 դեպք, որից 647 878 հիվանդ ապաքինվել է, 9 918-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 965 943 պատվաստում, օրական ՝ 4 927 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 271 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 975 վարակված:

Երեկ, հոկտեմբերի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4337 նոր դեպք, ապաքինվել է 3137 պացիենտ, մահացել 42 մարդ: