Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, ապաքինվել է ևս 131 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 23 138 թեստ, այստեղից 20 804-ը՝ հակագենի արագ թեստով և 2 334-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 1,69%, վերջին 14 օրը – 1,82%, վերջին 7 օրը – 1,53%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 969 դեպք: Ապաքինվել է ևս 131 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 631 846:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 779 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 867 451 պատվաստում, օրական՝ 1 304: