Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք, ապաքինվել է 539 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք, ապաքինվել է 539 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 188 թեստ, այստեղից 9 866-ը՝ հակագենի արագ թեստով և 7 322-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,12%, վերջին 14 օրը – 2,7%, վերջին 7 օրը – 2,3%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 267 313 դեպք: Ապաքինվել է ևս 539 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 260 266:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 399 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 252 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1869 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: