Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք, ապաքինվել է 1 070 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 070 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 17 343 թեստ, այստեղից 16 260-ը արագ, իսկ 1 083-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2.03 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 3.04 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 2.44 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 649 005 դեպք, որից 1 627 366 հիվանդ ապաքինվել է, 16 751-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 861 752 մարդ, օրեկան 240։
Երեկ, ապրիլի 1-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 407 նոր դեպք, ապաքինվել է 1 303 պացիենտ, մահացել է երեք մարդ: