Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, ապաքինվել է 161 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 161 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 22 329 թեստ, այստեղից 20 058 -ը արագ, իսկ 2 271-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,53 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,36 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,18 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 653 460 դեպք, որից 1 653 460 հիվանդ ապաքինվել է, 16 794-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 873 980 մարդ, օրեկան 992։
Երեկ, ապրիլի 18-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 74 նոր դեպք, ապաքինվել է 357 պացիենտ, մահացել է մեկ մարդ: