Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, ապաքինվել՝ 2 981 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք,- տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 3 288 թեստ, այստեղից 1 449-ը՝ հակագենի արագ թեստով և 1 839-ը՝ PCR:
Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 228 752 դեպք: Ապաքինվել է ևս 2 981 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 217 973:
Կորոնավիրուսից մահացել է ևս 44 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 572:
Հիվանդանոցներում բուժվում է 4 320 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 386 մարդ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: