Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, ապաքինվել է 721 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 721 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացության դեպք չի գրանցվել:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 22 625 թեստ, այստեղից 22 420-ը արագ, իսկ 2 205-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,43 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 2,32 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,9 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 650 708 դեպք, որից 1 629 987 հիվանդ ապաքինվել է, 16 765-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 863 384 մարդ, օրեկան 595։
Երեկ, ապրիլի 6-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 376 նոր դեպք, ապաքինվել է 234 պացիենտ, մահացել է չորս մարդ: