Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ապաքինվել է ևս 2 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 216 դեպք:
Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 996:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 7166 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 282-ը: