Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 988 նոր դեպք, ապաքինվել է 3 722 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 988 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 588 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 53 255 թեստ, այստեղից 37 264-ը արագ, իսկ 15 991-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 7,49 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7,64 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 7,15 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 894 801 դեպք, որից 840 985 հիվանդ ապաքինվել է, 12 826-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 324 131 պատվաստում, օրական ՝ 10 948 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 999 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 151 վարակված:
Երեկ, դեկտեմբերի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 527 նոր դեպք, ապաքինվել է 4 588 պացիենտ, մահացել 46 մարդ: