Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք, ապաքինվել է 4 627 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք, ապաքինվել է 4 627 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 48 513 թեստ, այստեղից 30 303-ը՝ հակագենի արագ թեստով և 18 210-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 8,17%, վերջին 14 օրը –8,94%, վերջին 7 օրը – 8,87%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 711 255 դեպք: Ապաքինվել է ևս 4 627 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 652 505:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 961 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 970 109 մարդ, օրական՝ 4 023: