Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 840 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 692 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 840 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 20 075 թեստ, այստեղից 14 438-ը՝ հակագենի արագ թեստով և 5 637-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 19,13%, վերջին 14 օրը –24,39%, վերջին 7 օրը – 19,67%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 616 159 դեպք: Ապաքինվել է ևս 4 692 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 517 856:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 32 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 231 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 822 060 պատվաստում, օրական՝ 992:
Ստացիոնար հսկողության տակ է 3 424 մարդ: