Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 780 նոր դեպք, ապաքինվել է 2 052 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 780 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 41 907 թեստ, այստեղից 25 167-ը՝ հակագենի արագ թեստով և 16 740-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 9,02%, վերջին 14 օրը –8,05%, վերջին 7 օրը –8,98%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 440 353 դեպք: Ապաքինվել է ևս 2 052 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 395 505:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 016 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 583 647 մարդ, օրական՝ 19 067:
Կարանտինային գոտիներում ունենք 49 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 369-ը: