Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք, ապաքինվել է 3 342 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 73 154 դեպք: Ապաքինվել է ևս 3 342 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 55 511:
Կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 636:
Կարանտինային տարածքում գտնվում է 2 447 անձ, կովիդ-հյուրանոցում՝ 3413, ստացիոնար հսկողության տակ՝ 4957 պացիենտ:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: