Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 454 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 334 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 454 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 334 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 454 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 50 623 թեստ, այստեղից 29 925-ը՝ հակագենի արագ թեստով և 20 698-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 6,82%, վերջին 14 օրը –8,06%, վերջին 7 օրը – 7,74%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 882 822 դեպք: Ապաքինվել է ևս 3 334 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 825 442:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 12 631 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 287 645 պատվաստում, օրական՝ 9 813:

Կարանտինի ռեժիմում է 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 266-ը: