Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 382 նոր դեպք, ապաքինվել է 5 389 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 382 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 389 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 42 հիվանդ:
stopcov.ge-ի տվյալներով, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 36 193 թեստ, այստեղից 16 784-ը արագ, իսկ 19 409-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9,34 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8.91 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,68 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 719 247 դեպք, որից 660 518 հիվանդ ապաքինվել է, 10 045-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 977 317 պատվաստում, օրական ՝ 2 711 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 468 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 093 վարակված:
Երեկ, հոկտեմբերի 30-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4610 նոր դեպք, ապաքինվել է 2624 պացիենտ, մահացել 42 մարդ: