Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 282 նոր դեպք, ապաքինվել է 2 263 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 282 նոր դեպք, ապաքինվել է 2 263 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 3282 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության վարչակազմի կողմից:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3263 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 49 347 թեստ, այստեղից 34 387-ը արագ, իսկ 14960-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 6.65 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,71 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,24 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 913 738 դեպք, որից 866 339 հիվանդ ապաքինվել է, 13 169-ը ՝ մահացել:

Երեկ, դեկտեմբերի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1296 նոր դեպք, ապաքինվել է 4 127 պացիենտ, մահացել 45 մարդ: