Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 141 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 509 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 40 553 թեստ, այստեղից 23 242-ը՝ հակագենի արագ և 17 311-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 7,75%, վերջին 14 օրվանը –6,28%, վերջին 7 օրվանը –6,92%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 410 830 դեպք: Այստեղից ապաքինվել է 377 597 մարդ, մահացել 5 751 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 432 795 8 մարդ, օրեկան՝ 14 210 : Կարանտինային գոտիներում տեղավորված է 64 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 5 256 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 798 քաղաքացի:
Երեկ, հուլիսի 27-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 666 նոր դեպք, ապաքինվել է 1 335 պացիենտ, մահացել է 17 մարդ: