Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 260 նոր դեպք, ապաքինվել է 834 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 260 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 834 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 11 059 թեստ, այստեղից 19 809-ը՝ հակագենի արագ և 5 854-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,35%, վերջին 14 օրվանը –2,45%, վերջին 7 օրվանը –2,62%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 359 141 դեպք: Այստեղից ապաքինվել է 345 582 մարդ, մահացել 5 175 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 234 410 մարդ, օրեկան՝ 922:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 819 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 590 անձ:
Երեկ, հունիսի 20-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 521 դեպք, ապաքինվել է 911 պացիենտ, մահացել է 12 մարդ: