Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք, ապաքինվել է 2 993 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 993 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 12 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 5 460 թեստ, այստեղից 3 749 -ը արագ, իսկ 1 711-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,19 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 4,39 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,43 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 646 545 դեպք, որից 1 621 396 հիվանդ ապաքինվել է, 16 720-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 853 264 մարդ, օրեկան 201։
Երեկ, մարտի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 357 նոր դեպք, ապաքինվել է 3 237 պացիենտ, մահացել է չորս մարդ: