Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք, ապաքինվել է 425 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք, ապաքինվել է 425 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 228 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 9 211 թեստ, այստեղից 5 090-ը՝ հակագենի արագ թեստով և 4 121-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,48%, վերջին 14 օրը – 1,85%, վերջին 7 օրը – 2,1%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 284 061 դեպք: Ապաքինվել է ևս 425 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 275 024:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 822 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 219 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 876»,- նշված է տեղեկության մեջ: