Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք, ապաքինվել է ևս 15 575 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք, ապաքինվել է ևս 15 575 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 263 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 73 821 թեստ, այստեղից 46 355-ը՝ հակագենի արագ թեստով և 27 466-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 30,16%, վերջին 14 օրը –25,24%, վերջին 7 օրը – 27,87%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 272 371 դեպք: Ապաքինվել է ևս 15 575 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 053 966:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 141 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 742 134 պատվաստում, օրական՝ 4 959:

Կարանտինի ռեժիմում է 42 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 808-ը: