Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 981 նոր դեպք, ապաքինվել՝ 2 001 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 981 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 201 368 դեպք: Ապաքինվել է ևս 2 001 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 169 282:
Կորոնավիրուսից մահացել է ևս 31 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 953:
Կարանտինային ռեժիմում 471 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 758 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 247-ը:
Բացի այդ, դեկտեմբերի 16-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 487 նոր դեպք, ապաքինվել է 2 495 պացիենտ: