Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 904 նոր դեպք, ապաքինվել՝ 4 316 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 904 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 206 907 դեպք: Ապաքինվել է ևս 4 316 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 175 842:
Կորոնավիրուսից մահացել է ևս 53 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 055:
Կարանտինային ռեժիմում 465 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 553 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 971-ը:
Բացի այդ, դեկտեմբերի 18-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 635 նոր դեպք, ապաքինվել է 2 244 պացիենտ: