Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 859 նոր դեպք, ապաքինվել է 2 754պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 859 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 54 852 դեպք: Ապաքինվել է ևս 2 754 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 39 773:
Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 441 :
Վարակակիրներից 4670 -ը բուժում է ստանում հիվանդանոցում, կովիդ հյուրանոցում է 2599 անձ:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: