Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք, ապաքինվել է 814 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք, ապաքինվել է 814 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 38 042 թեստ, այստեղից 23 889-ը՝ հակագենի արագ թեստով և 14 153-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 7,48%, վերջին 14 օրը –5,94%, վերջին 7 օրը – 7,01%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 631 563 դեպք: Ապաքինվել է ևս 814 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 597 654:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 221 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 862 753 մարդ, օրական՝ 9 457: