Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 783 նոր դեպք, ապաքինվել է 5 450 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 783 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 450 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 32 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 17 693 թեստ, այստեղից 14 798-ը արագ, իսկ 2 895-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 15.73 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 19.45 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 16.6 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 629 065 դեպք, որից 1 568 064 հիվանդ ապաքինվել է, 16 430-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 827 683 մարդ, օրեկան 1 332։
Երեկ, մարտի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 910 նոր դեպք, ապաքինվել է 8 081 պացիենտ, մահացել 32 մարդ: