Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք, ապաքինվել է 1 274 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք, ապաքինվել է 1 274 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 36 840 թեստ, այստեղից 22 119-ը՝ հակագենի արագ թեստով և 14 721-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 7,22%, վերջին 14 օրը –5,7%, վերջին 7 օրը –6,16%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 628 719 դեպք: Ապաքինվել է ևս 1 274 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 597 654:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 192 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 853 296 մարդ, օրական՝ 8 331:

Կարանտինային գոտում է 67 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 201-ը: