Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 622 նոր դեպք, ապաքինվել է ևս 1 126 պացիենտ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2622 նոր դեպք։ Այդ մասին տեղեկություն է տարածում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 1126 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 28 հիվանդ:
Միաժամանակ, հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4234 նոր դեպք, ապաքինվել է 1727 պացիենտ, մահացել՝ 46-ը։