Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք, ապաքինվել է 880 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 616 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 36 375 թեստ, այստեղից 22 825-ը՝ հակագենի արագ թեստով և 13 550-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 7,19%, վերջին 14 օրը –4,77%, վերջին 7 օրը –5,24%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 367 130 դեպք: Ապաքինվել է ևս 880 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 592 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 368 179 մարդ, օրական՝ 11 073:
Կարանտինային գոտիներում ունենք 70 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 495-ը: