Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք, ապաքինվել է 4 427 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 36 400 թեստ, այստեղից 21 132-ը՝ հակագենի արագ թեստով և 15 268-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 8.48%, վերջին 14 օրը –9,72%, վերջին 7 օրը –7.69%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 572 948 դեպք: Ապաքինվել է ևս 4 427 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 531 764:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 8 035 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 405 877 մարդ, օրական՝ 24 670: