Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 415 նոր դեպք, ապաքինվել է 943 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 415 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 627 թեստ, այստեղից 21 135-ը՝ հակագենի արագ թեստով և 16 492-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 6,42%, վերջին 14 օրը –5,03%, վերջին 7 օրը –5,53%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 393 360 դեպք: Ապաքինվել է ևս 943 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 368 073:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 618 անձ: