Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 262 նոր դեպք, ապաքինվել է 2 795 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 262 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 34 225 թեստ, այստեղից 19 047-ը՝ հակագենի արագ թեստով և 15 178-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 6,61%, վերջին 14 օրը –8,27%, վերջին 7 օրը –7,42%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 575 210 դեպք: Ապաքինվել է ևս 2 795 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 534 559:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 8 089 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 433 296 մարդ, օրական՝ 24 325:
Կարանտինային գոտում է 84 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 327-ը: