Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 236 նոր դեպք, ապաքինվել է 3 146 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 236 նոր դեպք, ապաքինվել է 3 146 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 236 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 23 439 թեստ:

Ապաքինվել է ևս 3 146 պացիենտ:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 084 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 641 242 մարդ, լիարժեք պատվաստված է 197 118 մարդ: