Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք, ապաքինվել է 1 074 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք, ապաքինվել է 1 074 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 171 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 27 648 թեստ, այստեղից 15 912-ը՝ հակագենի արագ թեստով և 11 736-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 7,85%, վերջին 14 օրը –5,33%, վերջին 7 օրը –6,27%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 315 913 դեպք: Ապաքինվել է ևս 1 074 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 296 532:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 4 207 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 84 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 4 289»,- նշված է տեղեկության մեջ: