Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 058 նոր դեպք, ապաքինվել է 529 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 058 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 149 թեստ, այստեղից 11 095-ը՝ հակագենի արագ թեստով և 7 054-ը՝ PCR:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 238 086 դեպք: Ապաքինվել է ևս 529 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 718:
Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 750:
Կարանտինային գոտիներում ունենք 512 մարդ: