Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1759 նոր դեպք, ապաքինվել է 350 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1759 նոր դեպք, ապաքինվել է 350 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1759 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 24 562 դեպք: Ապաքինվել է ևս 350 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 9751:

Կորոնավիրուսից մահացել է ևս 5 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 183:

Կարանտինի ռեժիմում է մնում 4 408 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 3 155-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1 848 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1595 դեպք: