Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 644 նոր դեպք, ապաքինվել է ևս 24 110 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 644 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 52 912 թեստ, այստեղից 32 295-ը՝ հակագենի արագ թեստով և 20 617-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 29,57%, վերջին 14 օրը –32,01%, վերջին 7 օրը – 30,99%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 511 800 դեպք: Ապաքինվել է ևս 24 110 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 324 172:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 729 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 787 627 պատվաստում, օրական՝ 3 257:
Կարանտինի ռեժիմում է 16 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 876-ը: