Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք, ապաքինվել է 425 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 425 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 8 854 թեստ, այստեղից 6 991-ը արագ, իսկ 1 863-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,67 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1.99 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,75 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 651 470 դեպք, որից 1 631 434 հիվանդ ապաքինվել է, 16 771-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 865 773 մարդ, օրեկան 343։
Երեկ, ապրիլի 9-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 341 նոր դեպք, ապաքինվել է 425 պացիենտ, մահացել է չորս մարդ: