Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք, ապաքինվել է 276 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 10 678 թեստ, այստեղից 5 456-ը՝ հակագենի արագ թեստով և 5 222-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,25%, վերջին 14 օրը – 1,65%, վերջին 7 օրը – 1,25%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 271 872 դեպք: Ապաքինվել է ևս 276 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 081:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 553 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 316 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 426»,- նշված է տեղեկության մեջ: