Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք, ապաքինվել է 272 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 272 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 8 018 թեստ, այստեղից 6 289-ը արագ, իսկ 1 729-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,43 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,49 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,23 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 653 044 դեպք, որից 1 633 956 հիվանդ ապաքինվել է, 16 792-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 872 771 մարդ, օրեկան 424։
Երեկ, ապրիլի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 222 նոր դեպք, ապաքինվել է 346 պացիենտ, մահացել է մեկ մարդ: