Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 230 նոր դեպք, ապաքինվել է 7 223 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 230 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 7 223 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 48 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 40 504 թեստ, այստեղից 25 251-ը արագ, իսկ 15 253-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 25,26 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 29,89 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 27,73 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 575 999 դեպք, որից 1 429 763 հիվանդ ապաքինվել է, 15 981-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 804 965 պատվաստում, օրական՝ 3 294։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 252 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 835 անձ:
Երեկ, փետրվարի 22-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 12 101 նոր դեպք, ապաքինվել է 14 764 պացիենտ, մահացել 45 մարդ: