Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 976 նոր դեպք, ապաքինվել է 3 076 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 090 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 768 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 76 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 48 640 թեստ, այստեղից 26 892-ը արագ, իսկ 21 748-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 4,3 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,12 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,41 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 922 707 դեպք, որից 878 022 հիվանդ ապաքինվել է, 13 443-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 454 879 պատվաստում, օրական՝ 11 808:
Կարանտինի ռեժիմում է 40 մարդ, ստացիոնարում բուժվում է 5 157 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 977 քաղաքացի:
Երեկ, դեկտեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 976 նոր դեպք, ապաքինվել է 3 076 պացիենտ, մահացել 78 մարդ: